• Հայերեն
  • Deutsch
ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Դեպանության բանկային տվյալներ
  • Մաքսային վճարներից ազատման պայմաններ ՀՀ մշտական բնակության մեկնողների համար
  • ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ)

ՆՈԱՀ գերմանահայկական մշակութային միության 20-ամյակին նվիրված «Լիլիթը Երևանում» խորագրով համերգ

04 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 3-ին Գերմանիայի Հեփենհայմ քաղաքում տեղի ունեցավ ՆՈԱՀ գերմանահայկական մշակութային միության 20-ամյակին նվիրված՝ «Լիլիթը Երևանում» խորագրով համերգը։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բերգշթրասե շրջանի ղեկավար Քրիստիան Էնգելհարդտը, ներկա էին նաև Հեփենհայմի քաղաքապետ Ռայներ Բուրելբախը, միության վարչության անդամներ և բազմաթիվ հյուրեր։
Բերգշթրասե շրջանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՆՈԱՀ-ին իրականացրած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինիս նախաձեռնությամբ հայ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը գրել է Լորշ քաղաքի օրհներգը։ Միության աջակցությամբ մի քանի անգամ շրջան է այցելել նաև աշխարհահռչակ «Գեղարդ» երգչախումբը։
Համերգին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Դեսպանն իր ելույթում կարևորեց ՆՈԱՀ մշակութային միության քսանամյա գործունեությունը՝ թե՛ հայկական մշակույթը Գերմանիայում ներկայացնելու, թե՛ Հայաստանին նվիրված և հայ երաժիշտների մասնակցությամբ բազմաթիվ միջոցառումների անցկացմանն աջակցելու համար։
Երեկոն ուղեկցվեց հանրահայտ Դյորզամ եղբայրների և երգահան Լիլիթ Սարգսյանի երաժշտական կատարումներով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Նուսսբաումալլեե 4,
Բեռլին 14050,
Գերմանիա

ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: